Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայաստանի ամենաթերագնահատված սրբություններից մեկը

Հայաստանի ամենաթերագնահատված սրբություններից մեկը
20.08.2023 | 10:35

Ինձ թվում է՝ Օձունի վանքը Հայաստանի ամենաթերագնահատված սրբություններից է՝ նույնքան թերագնահատված, որքան գյուղի ամենանշանավոր ծնունդը՝ Սուրբ Հովհան Գ Օձնեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (VII-VIII դդ.)։

Օձնեցուն թերևս կարելի է համարել Հայ իրավունքի կնքահայրը, որովհետև հենց նա՛ է ամբողջացրել «Կանոնագիրք Հայոց»-ը՝ հայ իրականության առաջին օրենսգիրքը։

Սակայն դա նրա վաստակի միայն փոքր մասն է, թերևս հենց նրա՛ հետ կարելի կապել հայ ինքնության «ճարտարապետական հորինվածքը»՝ հակաքաղկեդոնական-հակաունիվերսալիստական-հակակայսերական բուն փիլիսոփայությունը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ. Երբ այցելեք Օձունի վանք՝ աչքաթող չանեք Տիրամոր ու Մանուկի վաղ միջնադարյա հոյակերտ որմնաքանդակը, որ հիմա զետեղված է Սուրբ Ավազանի մոտ՝ հյուսիսային պատին։

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ